Ահազանգեր կան, որ Արարատում ՔՊ–ի թեկնածուն փող է բաժանել. իրավաբան Գայանե Հովհանյան
VideoՆախընտրական իրավիճակը Արարատում հանգիստ էր, թեեւ որոշակի լարվածություն կար, քանի որ ՔՊ-ն քարոզարշավի ժամանակ որոշակի լծակներ էր օգտագործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արարատի բնակիչ, իրավաբան Գայանե Հովհանյանը:
«Այլ տեղերից մեքենաներով մարդիկ բերեցին, ցույց տալու համար, որ դահլիճը լցրել են, բայց Արարատի բնակիչները բոլորն իրար ճանաչում են եւ հասկանալի էր, որ բերել են դրսից մարդիկ: Նաեւ մեքենաների մակնիշներից էր դա երեւում: