«Չարախոսների համար անգամ ժպիտդ է խոսելու առիթ»․ Թամարա Գեւորգյան
LeisureԴերասանուհի Թամարա Գեւորգյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
Հրապարակված լուսանկարում Թամարան կերպարանք է ընդունել տոնածառի ֆոնին։ Երիտասարդ դերասանուհին կրում է ծաղկավոր պրինտով զգեստ։ Նրա մազերն արձակված են, քնքուշ շպարով է։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Կգողանամ.. ինքս ինձնից իմ ժպիտը պիտի վերցնեմ ու թաքցնեմ:
..որովհետեւ..
Չարախոսների համար անգամ ժպիտդ է խոսելու առիթ:
...Բայց հետո ուշքի եմ գալիս իմ մտքերից, ու հասկանում, որ հենց չարախոսների բերանը փակելու համար պարզապես պարտավոր եմ ժպտալ։
Դու էլ ժպտա։ Ժպտա ու մեջքիդ հետեւում թող բոլորին, ովքեր քեզ չճանաչելով վատն են խոսում»: