Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինս կոտրել է ծառն ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ
Emergency CaseԵրեւանում, դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 74/10 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Արայիկ Գ.-ի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Ռուբիկ Գ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ռուբիկ Գ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 21-ամյա Էրիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին փրկարարները դուրս են բերել BMW-ից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային: Հրշեջ- փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին և էլեկտրասյանը, Mercedes-ի անվահեծաններից մեկն էլ կոտրվել է: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ասում էին, որ նշված ավտոմեքենաները «գոնկա» էին մտել, ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ վթարը: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, իսկ վարորդներ էլ նույն մարզի նույն գյուղի բնակիչներ են: