Ջերմուկում հաղթել է «ՔՊ»-ն. կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Վահագն Արսենյանը
ПолитическиеՋերմուկում 5687 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2969-ը։ Ջերմուկում առավելագույն քվե ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը» ՝ 2544 ձայն։ Կառավարող ուժի ցուցակը գլխավորում է Ջերմուկի համայնքի ղեկավարի պաշտոնակատար 28-ամյա Վահագն Արսենյանը, որն օրենքի ուժով համարվում է համայնքի ղեկավար, քանի որ կառավարող ուժը ստացել է քվեների 76 տոկոսը։
«Ապրելու երկիր» կուսակցության օգտին քվեարկել է 118, ՀՅԴ-ից եւ «Համերաշխություն» կուսակցությունից կազմված «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի օգտին՝ 236 ընտրող։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են կայացել: