Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ
SocietyՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: