ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկը» օգտագործվելու է որպես խթանիչ՝ բուստեր. Անահիտ Ավանեսյան
Video«Այսօր շատ կարևոր, նշանակալից օր է մեզ համար։ Մենք ունեցանք շրջայց ու տեսանք, թե ինչ պայմաններով են արտադրվել «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութերը։ Շատ ուրախալի է, որ Հայաստանում դեղագործական արտադրությունը ևս մեկ՝ շատ մեծ քայլ առաջ է գնում և նոր տիպի արտադրանքներ տալու իր ներուժն իրացնում». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ-ում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությանը նվիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։