Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան
Blogosphere«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը ղեկավարող Մամիկոն Ասլանյանը, որ ՏԻՄ համամասանական ընտրություններում ստացել է քվեների 38.70 տոկոսը, գրել է.
«Սիրելի վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքների սիրելի՜ բնակիչներ։
Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում` մեզ բարձր վստահության քվե տալու համար։ Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր` Վանաձոր խոշորացված համայքի բնակչություն։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, որոնք կլինեն ավագանու կազմում, հարգանքներս` նաև մյուս մասնակից ուժերին։
Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի` ի շահ Հայաստանի Հանրապետության»։