Պակիստանում գործարանի աշխատակիցները դաժանաբար սպանել և հրկիզել են իրենց ղեկավարին (տեսանյութ)
VideoՊակիստանում գործարանի աշխատակիցները սպանել և հրկիզել են իրենց ղեկավարին, ով եկել էր Շրի Լանկայից։ Սպանությունից հետո նրանք մարմինը հրապարակայնորեն այրել են։ Գործարանի աշխատակիցները ղեկավարին մեղադրել են սրբապղծության մեջ: Ոստիկանությունը դեպքի առթիվ ձերբակալել է ավելի քան 100 մարդու։
Պակիստանում արդեն մոտ 100 տարի գործում է մահապատժի պաշտոնական օրենք սրբապղծության համար: Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի տվյալներով՝ ներկայումս Պակիստանի բանտերում պահվում է մոտ 80 մարդ՝ սրբապղծության մեղադրանքով։ Իրավապաշտպանները պահանջում են Պակիստանի կառավարությունից եթե ոչ վերացնել, ապա գոնե մեղմացնել այդ օրենքը։