Աստղեր, ովքեր ապահովագրել են իրենց «հինգերորդ կետը» (լուսանկարներ)
ДосугԻդեալական արտաքինը հեշտ չէ տրվում աղջիկներին և հսկայական ներդրումներ է պահանջում։ Զարմանալի չէ, որ որոշ աստղեր նախընտրում են պաշտպանել իրենց և ապահովագրել իրենց մարմնի ամենադիտարժան ու գրավիչ մասը: Հաճախ այդպիսինն է դառնում հետույքը: «Միսս Բում-Բում»-ի հետ կապված վերջին իրադարձությունների կապակցությամբ, ով ապահովագրել է իր հետույքը 129 միլիոնով, ձեզ ենք ներկայացնում հինգ ոչ պակաս խենթ աղջիկների, ովքեր իրենց «քարդաշյանների» համար չեն զղջացել մի ողջ կարողություն...
Քարդաշյան՝ 21 մլն դոլար
Ցանկը բացում է, փաստորեն, հենց ինքը՝ 41-ամյա Քիմ Քարդաշյանը, ով դարձել է ամենագրավիչ կետի խորհրդանիշը։ Հեռուստահաղորդումների աստղը ապահովագրել է իր տարբերակիչ հատկանիշը 21 միլիոն դոլարով և կարող է իրեն թույլ տալ նման գումարներ։ Forbes-ի տվյալներով՝ այս գարնանը նրա կարողությունը կազմել է 1 միլիարդ դոլար:
Լոպես՝ 27 մլն դոլար
52-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հանրաճանաչությամբ ու հետույքի չափսով զիջում է Քարդաշյաններին, բայց ոչ եկամուտով։ Դերասանուհին իր կազմվածքը գնահատել է 27 միլիոն դոլար, թեև նա ամեն կերպ հերքում է դա: «Ինչու՞ ապահովագրել հետույքը, այն կկորչի՞, ինչ-որ մեկը կգողանա», - հարցազրույցներից մեկում ծիծաղելով ասել է նա: Բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հավատալը, որ հայտնի մարդն իր հետույքը ապահովագրել է միլիոնավոր դոլարներով, ավելի հեշտ է, քան չհավատալը…
Մինոուգ` 5 միլիոն դոլար
53-ամյա երգչուհի Քայլի Մինոուգն այնքան լուրջ է վերաբերվում իր կազմվածքին, որ ապահովագրել է այն 5 միլիոն դոլարով: Բավականին զգալի գումար, եթե հաշվի առնենք, որ Մինոուգը Ավստրալիայից ամենաշատ վաճառվող երգչուհին է և նրա եկամուտը գնահատվում է 120 միլիոն դոլար։
Կիհարա՝ 1,7 մլն դոլար
Մոդելները, համեմատած հայտնիների հետ, շատ ավելի համեստ գումարներ ունեն, բայց նույնիսկ այն գումարը, որը նրանք ծախսում են իրենց հետույքի վրա, ուղղակի սարսափելի է: 35-ամյա բրազիլացի մոդել Նատալի Կիհարան իր «հինգերորդ կետի» շնորհիվ ստացել է «Միսս Բում-Բում - 2021» հաճելի տիտղոսը և որոշել անմիջապես ապահովագրել իր հետույքը նույնքան հաճելի գումարով՝ 1,7 միլիոն դոլար: Այս կազմվածքը ստանալու համար Նատալին դուրս չի գալիս մարզասրահից, ինչը հատկապես դժվար է երկու փոքր երեխաներ ունեցող մայրիկի համար։ Ուստի նա արդարացի է համարում իր «հինգերորդ կետը» պաշտպանող նման գումարը։
MC Rielle` 195 հազար դոլար
Բրազիլացի երգչուհի MC Rielle-ը կարծում է, որ պետք է անհանգստությամբ վերաբերվել մարմնի ամենաակնառու մասերին, և այդ պատճառով տպավորիչ «քարդաշյանին» ապահովագրել է 195 հազար դոլարով: Playboy ամսագիրը Ռիելին ճանաչել է Բրազիլիայի ամենասեքսուալ կինը, և, հետևաբար, մոդելն ունի և՛ երկրպագուներ, և՛ իրեն ատողներ: Վերջիններիցս մեկը սպառնալիքներ է ուղարկել աղջկան՝ խոստանալով վնասել նրա «հինգերորդ կետը», ինչի պատճառով էլ Ռիելին որոշել է ապահովագրել այն։