ՃՏՊ Ստեփանակերտ- Ննգի-Մարտունի ավտոճանապարհին
ԱրցախԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում դեկտեմբերի 5-ին ժամը 22:00-ին հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակչի (ծնված 1992թ.) վարած «Toyota Camry» և Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի բնակչի (ծնված 1979թ.) «Vaz 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչի հետևանքով «Vaz 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (ծնված 2000թ.) Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Հանրապետակա բժշկական կենտրոն ՓԲԸ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և վերադարձել մշտական տեղակայման վայր: