Basically, for the first time, Armenia and Azerbaijan have resolved issue at table: Nikol Pashinyan Iran will not take any action if Israel refrains from large-scale attacks: Amir-Abdollahian UN Secretary General welcomes agreement reached by Armenia and Azerbaijan on border delimitation Blinken welcomed agreement reached by Armenia and Azerbaijan on border delimitation Implications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: Stano Armenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days already Azerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: Kirakosyan By destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage Watch G7 to discuss Israel attack on Iran PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issues 

Օրվա աստղագուշակ

Horoscope

Խոյ: Կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնել նպատակակետին: Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանդիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որնց վաղուց չեք հանդիպել:

Կենսական ներուժը մեծ է, չեք ընկճվում և ձեզ հաջողվում է ողջ էներգիան ուղղորդել դրական հունով: Իմիջի փոփոխության հետ կապված փորձարկումները ցանկալի արդյունք կապահովեն, ձեզ կգոհացնի գեղեցկության սրահ հաճախելու արդյունքը:

Ցուլ: Օրը զարմանալիորեն բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր հատուկ ոչինչ չեն ծրագրի, հանգամանքներից չեն կառչի, այլ պարզապես կտրվեն հոսանքին: Այսօր հատկապես այդ Ցուլերը կհասնեն իրենց նպատակներին ու մի բան էլ ավելի: Օրը հարմար է օտար լեզու սովորելու և, առհասարակ, տրվելու այնպիսի զբաղմունքների, որնք կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը:

Լավ են դասավորվում շրջագայությունները, այդ թվում և նախապես չծրագրավորված: Նույնիսկ եթե ճամփորդությանը պատրաստվելու շատ կարճ ժամանակ է մնում, դուք ոչինչ չեք մոռանա և ճանապարհ կընկնեք հրաշալի տրամադրությամբ: Հնարավոր են ձեռնտու գնումներ:

Երկվորյակ: Շատ բարդ օր է: Հարկ կլինի կայացնել որոշումներ, որնց դեռևս հոգեբանորեն և բարոյապես պատրաստ չեք, ինչպես նաև՝ պատասխանատվություն ստանձնել այլ մարդկանց բարօրության համար: Թեև դուք առաջին անգամ չեք այդ իրավիճակում, բայց այսօր ձեզ հանգիստ չեն տա նախազգացումները, որ ինչ էլ անեք, միևնույն է, ամեն ինչ չէ, որ կդասավորվի ձեր ուզածի պես: Սակայն այդ մտավախությունները չափազանցված են, իսկ իրականում անհանգստանալու առիթներն այդքան էլ շատ չեն:

Ժամանակ գտեք առողջարարական և վերականգնողական պրոցեդուրաների, սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի ձեզ լինել առավել լավատես: Ավելորդ չի լինի նաև հոգեհարազատ զրույցը սիրած մարդու հետ:

Խեցգետին: Օրվա առաջին կեսը կլինի հանգիստ և հաճելի: Աշխատեք այդ ընթացքում ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կիսատ մնացած գործերը, հանդիպել ընկերների հետ, կամ ուղղակի հանգստանալ և վերականգնել ուժերը: Խոհարարական նորարարությունները և դիզայնի բնագավառի ստեղծագործական որոնումները հաջողությամբ կպսակվեն:

Օրվա երկրորդ կեսին իրեն զգացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, որն առաջին հերթին կանդրադառնա ձեր հուզաշխարհի վրա: Կդառնաք դյուրագրգիռ, նեղացկոտ, ինչը կխանգարի ըմբոշխնել մտերիմների հետ հաճելի շփումները:

Առյուծ: Աստղերն այսօր ձեր կողմից են: Շտապեք օգտվել այդ հանգամանքից և իրագործել նախկին մտահղացումները: Բաց մի թողեք նոր բան սովորելու և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ցանկացած աղբյուրից նոր տեղեկատվություն ստանալու պարաստակամությունը (չմոռանալով, իհարկե, ստուգել դրա արժանաավատությունը) ձեր այսօրվա հաղթաթղթերից մեկն է:

Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, հնարավոր է նույնիսկ այն մարդու հետ, ում դուք երկար ժամանակ է, ինչ ճանաչում եք, բայց միշտ ընդունել եք որպես բարեկամի կամ գործընկերոջ: Ստեղծագործական ներուժը մեծ է: Երևակայությանը ազատություն տալու համար երեկոն ամենահարմար ժամանակահատվածն է:

Կույս: Ձեզ բարդ օր է սպասում: Կարող եք տուժել ինչ-որ մեկի մանրակրկիտ մշակված խարդավանքից, դառնալ փորձված խառնակչի զոհ: Ավելի շատ վստահեք ձեր առողջ դատողությանը, քան շրջապատի խորհուրդներին, այլապես կհայտնվեք թակարդում, որից դուրս գալը հեշտ չի լինի: Մարդը, ում միշտ վստահել եք, իրեն տարօրինակ է պահում: Մի փոքր ավելի ուշադիր եղեք և անմիջապես կհասկանաք, նրա արարքների բուն պատճառները:

Հնարավոր են առողջության հետ կապված թեթև անհանգստություններ, հոգնածության նշաններ կզգաք արդեն կեսօրից: Ավելի լավ է բարդ գործեր չձեռնարկեք, քանի որ այսօր հակված եք շուտ ընկճվելու, ձեր հետաքրքրությունը շատ արագ մարում է նույնիսկ այն գործերի հանդեպ, որոնց դեռ երեկ մեծ ոգևորությամբ էիք վերաբերվում:

Կշեռք:Վառ, հագեցած և, հիմնականում, հաճելի օր է: Կշեռքներն այսօր հնարավորություն ունեն հասնելու իրենց վաղուցվա նպատակներին, ինչպես նաև շահել այն մարդկանց համակրանքը, ովքեր երկար ժամանակ հետաքրքրություն են առաջացրել իրենց մեջ: Ողջունելի է ինքնատիպ և էքստրավագանտ պահվածքը, կարելի է, նույնիսկ անհրաժեշտ են իմիջի հետ կապված փորձարկումները:

Հնարավոր են չծրագրված, բայց խիստ հաջողված ճամփորդություններ: Շատ Կշեռքներ դրանց ընթացքում հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն: Նոր հարաբերությունները, սակայն, կզարգանան ավելի շուտ գործնական և բարեկամական ոլորտներում, քան ռոմանտիկայի ուղղությամբ:

Կարիճ: Այսօր պետք է ջանաք սադրանքների չենթարկվել: Ձեզ հավասարակշռությունից հանել և ուղուց շեղել չի փորձի միայն ամենաալարկոտ մարդը: Այնպես որ, փորձեք պահպանել հանգստությունը և սառը դատողությունը, եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկն իր հետաքրքրությունների շրջանակում օգտվի ձեր բարությունից ու դյուրահավատությունից: Հարթ չեն ընթանա հարաբերությունները ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց համար անհասկանալի, երբեմն նույնիսկ տհաճ են ձեր համարձակ մտքերը:

Ձեռնպահ մնացեք ամեն տեսակի ինտրգներից, խորամանկություններից, արկածախնդրություններից և ռոմանտիկ հարաբերություններում առաջին հերթին հենվեք թափանցիկության և ազնվության վրա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Աշխատեք լավ տեսք ունենալ:

Աղեղնավոր: Հեշտ հաղթանակների հուս չունենաք: Ինչ-որ բանի ձեզ կհաջողվի հասնել, բայց դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն: Սա ավելի շատ վերաբերում է այն Աղեղնավորներին, ովքեր այսօր ծրագրել են ընտանեկան ինչ-ինչ միջոցառումներ, հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Շրջագայություններից հարկ է խուսափել, որովհետև անցանկալի դիպվածների հնարավորությունը մեծ է:

Փոխարենը՝ չեն բացառվում հաջողված գնումները, միևնույն ժամանակ հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Սիրահարված Աղեղնավորները շրջապատված կլինեն սիրելի էակի ուշադրությամբ և չեն դժգոհի հաճելի պահերի պակասից:

Այծեղջյուր: Օրը սովորական չէ: Այն կլինի հետաքրքիր և հիշվող: Նշանի ներկայացուցիչներին հարկ կլինի շատ բան սովորել, ընդ որում, ոչ միայն հաճելի և ընդունելի մարդկանցից: Դուք կփորձեք խուսափել վեճերից, բայց դա ոչ բոլորին կհաջողվի. մի փորձեք իրավիճակը լիցքաթափել կատակների միջոցով: Այսօր հումորի զգացումը կարող է ձեզ դավաճանել:

Զգուշավորություն հանդես բերեք ծախսերի հարցում: Դուք ծախսում եք ավելի շատ, քան իրականում անհրաժեշտ է: Կարող եք ձեռք բերել իրեր, առանց որոնց էլ հնարավոր է հրաշալի յոլա գնալ: Խիստ անցանկալի է պարտքով գումար տալ-վերցնելը, և, ընդհանրապես, ֆինանսների հետ կապված ինչ-ինչ պարտավորություններ ստանձնելը:

Ջրհոս: Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ և վստահ լինել, որ այն հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ցանկալի արդյունքների կհասնեք ավելի արագ, քան մտածում եք: Բավականին ժամանակ կունենաք հանգստի, հաճելի մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր շրջագայությունների համար, միևնույն ժամանակ առիթը բաց չեք թողնի ինչ-որ լավ և օգտակար բան սովորելու:

Կենսական ներուժը մեծ է, հնարավոր չէ ձեզ ընկճել, հոգնածություն չեք զգա, եթե նույնիսկ ողջ օրն անցկացնեք ոտքի վրա: Հնարավոր են անսպասելի նվերներ և հաճելի անկնկալներ:

Ձկներ: Օրը հարուստ է իրադարձություններով և նույնիսկ էներգիայով առլեցուն Ձկներին այն ձանձրալի չի թվա: Եվ դա այն պատճառով, որ այսօր բոլորը միմյանց ձեռքից են խլում նշանի ներկայացուցիչներին՝ դիմում նրանց օգնությանը, խնդրում մատուցել այս կամ այն ծառայությունը, ուշադրություն պահանջում իրենց նկատմամբ: Բայց դուք չեք մոռանում նաև ձեր գործերի մասին և հանգստանալու, շունչը տեղը բերելու համար ժամանակ չի մնում:

Ռոմանտիկ հարաբերությունները հարթ ընթացք չունեն: Ոչ բոլոր Ձկներին կհաջողվի ճիշտ մոտեցում հանդես բերել սիրելի մարդու նկատմամբ, թեև նրանք շատ կջանան դա անել: Նոր ծանոթություններ հաստատեք զգուշությամբ, մի վստահեք առաջին տպավորություններին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Washington is working towards establishing a ceasefire in Gaza Strip: BlinkenMass demonstrations not stopped in Georgia for several days now, dozens of arrests reportedBasically, for the first time, Armenia and Azerbaijan have resolved issue at table: Nikol PashinyanIran will not take any action if Israel refrains from large-scale attacks: Amir-AbdollahianFifty drones destroyed in sky of eight regions of Russia: Ministry of Defense of RussiaUN Secretary General welcomes agreement reached by Armenia and Azerbaijan on border delimitationBlinken welcomed agreement reached by Armenia and Azerbaijan on border delimitationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsImplications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: StanoAliyev to leave for Moscow on April 22 to discuss regional issues with PutinFor the first time there will be a delimited state border between Armenia and Azerbaijan, in the section of the four villages. Prime Minister's office4.5-magnitude earthquake hits TurkeyBlinken says G7 is "committed to de-escalating tensions" and holding Iran to accountGoogle fires 28 employees who protested against company's cooperation with IsraelArmenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days alreadyWe have no plan B: Kuleba on new aid package for Ukraine in CongressArmenian victims group asks International Criminal Court to investigate genocide claimAzerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: KirakosyanLavrov: We consider Armenia an ally until nowBy destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage WatchAt 60th Venice International Art Biennale, Armenia presents itself with Echo multimedia projectG7 to discuss Israel attack on IranEU takes note of Russian peacekeepers’ withdrawal from KarabakhDraft resolution on Palestine rejected at UN Security CouncilIndia starts voting in world's largest electionUS embassy in Israel restricts employees’ movement after strike against IranIran cities not attacked by foreign country, Iranian media reportNewspaper: Armenia authorities avoid meeting with Karabakh authorities in exilePentagon does not comment on Israel attack on IranArmenia premier receives OSCE Minsk Group French Co-ChairIslamic Revolutionary Guards Corps general: Iran did not use modern missiles when attacking IsraelSenator Bob Menendez regrets that US government was not more forceful against Azerbaijan's ethnic cleansing of KarabakhHuawei presents 4 smartphones at once: What features do they have?PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issuesDocument published in the Azerbaijani media about the Brussels meeting is fake - Armenian Foreign MinistryCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Lufthansa extends Tehran and Beirut flight suspensionsCongressman Pallone urges USA to provide military assistance to ArmeniaIran oil exports hit six-year high as West considers tougher sanctionsRussia MFA spox: The West sees Armenia as a tool to play with, then will abandon itJoint Russia-Turkey monitoring center in Karabakh to be closed, media reportGRECO calls on Armenia for stronger oversight and accountability in top executive functions, the policeMust not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna EshooArmenia and Saudi Arabia Foreign Ministers meet in RiyadhEuropean Commission to earmark €15M assistance to ArmeniaIndonesian volcano eruption forces evacuations, airport closureCongressman Brad Sherman: US aid to Armenians displaced from Karabakh should be increasedGigi Hadid shares behind-the-scenes footage from latest Victoria's Secret campaignWe remain deeply concerned that this draft legislation, if enacted, could stigmatize civil society organizations, Patel refers to Georgian controversial billSouth Korea to provide USD 200 million in humanitarian aid to Ukraine this year
Most Popular