Գերիների հարազատները կառավարության մոտ փողոց են փակել․ ուղիղ
ВидеоԱնհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից գալ եւ պատասխան տալ գերիներին դասալիք անվանելու համար:
Հարազատները հայտարարեցին՝ քանի որ ԱԺ նախագահը դեռ չի եկել, իրենք որոշել են կառավարության շենքի հարակից փողոցները փակել: Երբ հավաքվածները փակեցին Տիգրան Մեծի պողոտայի հարակից հատվածը, ոստիկանները հորդորեցին նրանց դուրս գալ երթեւեկելի հատվածից՝ նշելով, որ փողոց փակելու իրավունք չունեն, հարազատներն էլ, ի պատասխան, բերելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժման ժամանակ փողոցներ փակելը, պնդեցին, որ իրենք էլ, հատկապես՝ իրենց երեխաների ճակատագիրը պարզելու հարցով, նույնպես կարող են փողոց փակել:
Ոստիկանները այդ հատվածից դուրս բերեցին բողոքի ակցիա իրականացնողներին, որոնք այժմ փակել են արդեն Տիգրան Մեծի պողոտա-Ամիրյան փողոց հատվածը: