ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ
ՔաղաքականՀՀ ազգային ժողովում շարունակվում են դեկտեմբերի 7-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:
Քվեարկության կդրվեն նախորդ օրվա քննարկված օրենքների նախագծերը:
Քվեարկության կդրվի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է գործատուին հնարավորություն տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, ընդհուպ ազատել աշխատանքից:
Նիստի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: