Գերիների ծնողների մոտ պետք է կանգնել եւ բացատրություն տալ. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
ԲլոգոսֆերաԳերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի արած հայտարարության երեկ հրապարակված տեսանյութը ալեկոծել է գերիների ծնողներին, գոնե նրանց մի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը։
«Հիմա գերիների ծնողները բացատրություն, պարզաբանում են պահանջում հայտարարության հեղինակից։ Նրանք ԱԺ մուտքի մոտ են։ Կարծում եմ գերիների ծնողների մոտ պետք է կանգնել եւ բացատրություն տալ։ Առայժմ այսքանը։ Արել ես հայտարարություն, այն հրապարակվել է, ուրեմն պարզաբանումը եւ հատկապես ներողությունն անհրաժեշտություն է։ Առայժմ այսքանը»,- գրել է Նազարյանը։