Թո՛ղ Աշոտիկին ուղարկի Բաքու, լավ կվերաբերվեն իր տղային և չեն խոշտանգի. անհետ կորած զինծառայողի հարազատ
ՀասարակությունՎարչապետը արտահայտություն է անում, թե պատրաստ է տալ իր որդուն՝ Աշոտիկին, թո՛ղ տա, հիմա հանգիստ ունի այդ հնարավորությունը, թո՛ղ Աշոտիկին ուղարկի Բաքու, այնտեղ, կարծում եմ, լավ կվերաբերվեն իր տղային և չեն խոշտանգի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ի դիմաց ասաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը:
«Թող վերադարձնի մեր ռազմագերիներին, քննարկումից հետո, թե ինչ կսպասվի իր Աշոտիկին, անկեղծ ասած, մեզ հետաքրքիր չի: Թող 1 տարի էլ ինքը անցնի էն տառապանքների միջով, ինչով որ մենք ենք անցել»,- ասաց ցուցարարը: