ՊՆ գլխավոր քարտուղարն ազատվել է աշխատանքից
ՔաղաքականՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
Թե որն է եղել Արթուր Սարգսյանի պաշտոնանկության պատճառը և ով կփոխարինի նրան՝ ՊՆ-ից չմանրամասնեցին։
Նկատենք, որ 2020-ի հուլիսի 27-ին Արթուր Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից․ հիմք էր ընդունվել Սարգսյանի 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի դեկտեմբերին էր ստորագրել նրան ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար նշանակելու որոշումը: