Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը Արագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումից Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին Գյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվում Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Մայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործի Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը 

«Դասալիք» որակումը կարող է տալ համապատասխան քննությունը. Գուրգեն Արսենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին

Քաղաքական

ՀՀ ոչ մի պետական պաշտոնյա ոչ մի պարագայում և ոչ մի իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, գերիների վերադարձի պարտավորություններից: Այս մասին գերիների, անհետ կորածների հարազատների և լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի զրույցից տարածված հատվածին, որում վերջինս, խոսելով գերիների մասին, ասում է, թե նրանք իր համար գոյություն չունեն։

«Իմ տեսակետն է, որ մեր քաղաքացիները, որոնք հիմա գտնվում են գերության մեջ, այն մարդիկ են, որոնք երբևիցե, ոչ մի պարագայում չեն լինելու ՀՀ իշխանության ուշադրության կիզակետից դուրս: Քանի դեռ իրենք գտնվում են գերության մեջ, պետք է զբաղվենք իրենց խնդրով: Մեր բոլոր գործողությունները պետք է իրականացնենք՝ ելնելով մի նպատակից՝ գերիների վերադարձ հայրենիք»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ գերիների հարցով երեկ կայացած փակ քննարկմանը հարցրել է պատկան մարմնի ներկայացուցչին, թե մեր այն քաղաքացիներին, որոնց մենք համարում ենք ռազմագերի, արդյո՞ք Ադրբեջանի իշխանություններն էլ են իրենց ճանաչում որպես ռազմագերի:

«Սա կարևոր հարց է, որովհետև ռազմագերիների իրավունքները արձանագրված ու պաշտպանված են մի քանի միջազգային կոնվենցիաներով: Եթե նրանց Ադրբեջանում չեն ճանաչում որպես ռազմագերի, մեր գործիքակազմն էլ է փոխվում, սկսում ենք միայն հումանիտար թեզերի վրա հղում անելով պայքարել նրանց վերադարձի համար: Այդ հարցի պատասխանն ինձ համար 100-տոկոսանոց չէր»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ այդ դեպքում Սիմոնյանն ո՞ւմ է ասել դասալիք, Արսենյանն արձագանքեց. «Ռազմական կանոնակարգերի համապատասխան դրույթները բացատրում են՝ ինչ է դասալիքը: Դրա վերաբերյալ գնահատականը, որակումը կարող է տալ միայն համապատասխան քննությունը: Դա ասելը հռետորաբանության ոլորտից է, հրապարակային քաղաքականության մեջ երբեմն քաղաքական գործիչները հնչեցնում են և իրավունք ունեն հռետորական արվեստի շրջանակում ինչ-որ բաներ ասել, որոնք կարող են մարդկանց համար դիտարկվել որպես կանոն: Հռետորական արվեստի, հրապարակային գործունեության պարագայում կարող են ասել, մարդ են, համեմատություններ անելը հատուկ է մարդկանց»,-ասաց նա:

Գերիների հարազատները բացասական արձագանքեցին՝ իրավունք չունի նման հայտարարություն անել, քանի որ դա կարող է մարդու կյանքի գինն արժենալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ
Ամենադիտված