Ես հակված եմ, որ խելքի գանք, մեզ թափ տանք և այս վիճակից դուրս գանք. Մարուքյան
БлогосфераԱլիևը կրկին հայտարարություն է անում այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ կամ օրը նշելու պահանջով, ինչը, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի` հայկական կողմի համար եղել է անսպասելի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մինչդեռ, Հայաստանում ներքաղաքական իրադարձություններն ու քաղաքական համակարգում առկա քննարկումները անգամ բարձրագույն մակարդակով որևէ կերպ հայկական կողմին չեն ուժեղացնում, այլ նույնիսկ թուլացնում են մեր դիրքերը բոլոր առումներով` մնալով պառակտողական, քայքայիչ տիրույթում և թշնամուն ընձեռելով ավելի մեծ հնարավորություն իր առջև դրված նպատակներին հասնելու համար։ Մեր պարագայում անգամ ձևակերպված չեն մեր նպատակները, ուր մնաց թե այս քայքայված խայտառակ վիճակում հաջողության հասնենք:
Խելքի չենք գալու՞ մենք:
Ես հակված եմ, որ խելքի գանք, մեզ թափ տանք և այս վիճակից դուրս գանք, որպեսզի հաջողենք թե' դիվանագիտական հարթակներում, թե' ռեալ հողի վրա կանգնած»,- գրել է Մարուքյանը։