Ոստիկաններին հաջողվեց բացել Բաղրամյան պողոտան. Ակցիան շարունակվում է
ՀասարակությունՈստիկաններին հաջողվեց բացել Բաղրամյան պողոտան, որը մոտ 30 րոպե փակել էին անհետ կորածների եւ գերեվարված զինծառայողների հարազատները:
Նրանք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակել էին Դեմիրճյան փողոցը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20-ին, կամ ինքն անձամբ իջնի եւ հանդիպի իրենց հետ:
ԱԺ-ից ասել էին, որ կարող են ընդունել 2 հոգու, ինչին բողոքի մասնակիցները չեն համաձայնել:
Ինչ-որ պահի վիճակը լարվեց, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: