Պուտինը նշել է Ռուսաստանի անվտանգությանը վերաբերող ամենակարևոր հարցերից մեկը
МирՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք Ռուսաստանի անվտանգության կարևորագույն հարցերից է ռազմավարական օրակարգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ, շատ զգայուն է։
Պուտինի խոսքով, ՆԱՏՕ-ն հստակ առճակատման գիծ է վարում Ռուսաստանի նկատմամբ։ «Ռուսաստանի համար հանցավոր անգործություն կլինի դիտել, թե ինչ է տեղի ունենում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության շուրջ»,- եզրափակել է նա։