Նախկին նախարարը քաղաքապետարանից կպահանջի հերքել իր հասցեին արված հայտարարությունը
ՀասարակությունՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ արձագանքել է Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը, որում նրան կոչ էին անում Այգեստան 12-ում շինարարությունը:
«Այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում դադարեցնել ինչ-որ ապօրինի շինարարություն և այն կապել է իմ անվան հետ։ Ըստ էության չանդրադառնալով հայտարարության մեջ առկա փաստերի՝ իրականության հետ առնչություն չունենալու հանգամանքներին, հայտարարում եմ, որ արդեն հանձնարարություն եմ տվել իմ փաստաբաններին համապատասխան հայց նախապատրաստել ակնհայտ զրպարտության և անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին»,- գրել է նա: