«Ասպրամ Կրպեյանն ապուշ է». Արթուր Դանիելյան
Блогосфера«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասպրամ Կրպեյանն ապուշ է: Տարածողներն էլ են ապուշ: Իսկ շահագործողը հանճար է:
2018-ի ապրիլի 23-ին Ասպրամս ցնծում էր «Ֆեյսբուք»-ում, իսկ հիմա վեհաբար թիկունքն է շրջում: Էս երկու իրադարձությունների արանքում, կրկեսի դիրեկտորը տոմսեր ա ծախում: Ընդ որում, ապուշը կոմպլիմենտ ա մի մարդու համար, ով, փաստացի, հայրենիք ա ծախում մի մանդատի խաթր:
Ասպրամ ջան, Թաթուլովնա ջան, էժան փիառից զատ թե ուզենաս իրոք օգուտ տաս՝ մի հատ հարցրու երբեմնի կուռքիդ՝ ո՞վ է զորքի համալրումը դադարեցրել:
Կարաս առանց շրջվելու դա անես: Պատկերացրու՝ ինչքան լայք կհավաքես»:
Հիշեցնենք, որ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հակառակ` թարս էր նստել խորհրդարանի նախագահությանն ու գլխավոր ամբիոնին։
Արհամարհական այս ժեստը, ըստ երևույթին, ուղղված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կաբինետին: