Ալեն Սիմոնյանի հանդիպումը գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ ավարտվել է
ОбществоԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ։
ՀԺ-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել է, որ հանդիպումն ավարտվել է, որին մասնակցել են հարազատներից 10 հոգի՝ 5 կին, 5 տղամարդ։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել մանրամասները չհրապարակելու վերաբերյալ։ Հանդիպումը եղել է մեր նախաձենությամբ։ Որևէ այլ բան չեմ կարող հավելել»,- նշել է Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր գերեվարված և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահի հետ, որպեսզի վերջինս բացատրություն տա գերիների մասին իր հայտարարությունների վերաբերյալ։