Զելենսկին խոսել է Լոնդոնից «հիանալի նորությունների» մասին
WorldՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ կստանա Մեծ Բրիտանիայից՝ որպես աջակցություն։
«Հիանալի նորություն Լոնդոնից: Մեծ Բրիտանիան լրացուցիչ 1 միլիարդ ֆունտ ստերլինգ կտրամադրի` ի աջակցություն Ուկրաինայի»,- Twitter-ում գրել է Զելենսկին։
Նրա խոսքով` միջոցներն ուղղվելու են նոր ներդրումներին, առևտրին, անվտանգությանը։ Նա նաև ասել է, որ անցյալ տարի Բորիս Ջոնսոնի հետ իր բանակցություններից հետո «բրիտանական ընդհանուր աջակցության» գումարը կավելանա մինչև 3,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ։