Պակիստանում գողության մեջ կասկածվող կանանց ծեծի են ենթարկել և մերկ վիճակում քարշ տվել շուկայում (տեսանյութ)
ВидеоՊակիստանի Ֆայսալաբադ քաղաքի շուկաներից մեկում խանութի սեփականատերը չորս կանանց կասկածել է իր խանութից գողություն կատարելու փորձի մեջ, որից հետո կանչել է մի խումբ մարդկանց, ովքեր ծեծել ու մերկացել են կանաց` ավելի ուշ նրանց այդ տեսքով քարշ տալով շուկայի տարածքում։ Այս մասին հաղորդում է Tribune հրատարակությունը։
Տուժածները դիմել են Փենջաբ նահանգի ոստիկանություն։ Նրանք նշել են, որ իրենցից մեկը մտել է Usman Electric խանութ՝ տիրոջից՝ Սադամից խնդրելով մի շիշ ջուր, սակայն նա սկսել է բղավել՝ մեղադրելով իրենց գողության փորձի մեջ, իսկ հետո տեղի է ունեցել ֆիզիկական բռնություն իրենց նկատմամբ։ Միաժամանակ նշվում է, որ հանցագործները նկարահանել են ողջ միջադեպը։
Կասկածյալները ներկայումս ձերբակալված են։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։