«Ձեր շեֆին պաշտպանելու ցանկություն չունենք, որն ամենաշատն է այսօր հայհոյվում»․ Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմադիրներին
Видео«Ինչ-ինչ, բայց Ձեր քաղաքական շեֆին պաշտպանելու կարիք ու ցանկություն չունենք, որն ամենաշատն է այսօր հայհոյվում: Դադարե′ք մի մարդ սպասարկելուց, հոգնել ենք մենք Ձեզ ասելով, որ մի սպասարկեք էտ մի մարդուն՝ չի ստացվելու. սպասարկեք հայ ժողովրդին: Նենց չքմեղական, անմեղ տեսքով գալի սեն, ոնց-որ թե մենք հայհոյում ենք իրենք էլ տուժում են»․ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրներ պատգամավորներին: