Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119–ն է. Սիրանուշ Սահակյան Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները Հայաստանի առաջին արբանյակի անունը հայտնի է Կառավարությունը բնակարանների և անհատական բնակելի տների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին Լոնդոնում Դումանյանը և կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչները քննարկել են կրթությանն առնչվող հարցե Տեսահոլովակի պրեմիերա. Իվետա Մուկուչյան՝ «Ես պատրաստ եմ» «Աղձք» պատմամշակութային արգելոց է ստեղծվում. Այստեղ է 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը Շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում. Վարդանյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին 

«Որոնք են Թուրքիայի և Ադրբեջանի ակնկալիքները «3+2» ձևաչափով հանդիպումից»

Քաղաքական

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում սպասվում է «3+2» ձևաչափով հանդիպում, որի առաջին նիստը կգումարվի ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։ Դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Հայաստանի մասնակցությունն այդ հանդիպմանը՝ ընդգծելով, որ Երևանի համար «3+3» («3+2» է դառնում այն պատճառով, որովհետև Վրաստանը հրաժարվել է մասնակցել) կարևոր է գոյություն ունեցող ձևաչափերում քննարկվող խնդիրներն այս հարթակ չտեղափոխելու հարցը, ինչի շուրջ դրական ազդակներ է ստացել ՌԴ գործընկերներից։ 

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ, ըստ որի, ձևաչափի օրակարգի հետ կապված որևէ հստակություն չկա:

«Իմ կարծիքով կողմերը ունեն շատ տարբերվող, անգամ, հակասական պատկերացումներ. դրա հետ կապված հրապարակային հայտարարություն է արել թուրքական կողմը՝ նշելով, որ հարթակ է դառնալու Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները քննարկելու համար: Ես ունեմ ոչ անհիմն համոզմունք, որ այս ձևաչափի Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի չեզոքացումն է»,- ասաց ադրբեջանագետը՝ շեշտելով վրացական կողմի դիրքորոշումը, որը մերժել է առաջարկը Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալու պատճառով, իսկ հայկական կողմը, ակնհայտ և անթաքույց խնդիրներ ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մասնակցում է այդ հանդիպմանը:

«Ադրբեջանի հռետորաբանությունը այնպիսին է, որ մեզ հետ շարունակ խոսում է ուժի սպառնալիքի դիրքերից և մենք նրանց հետ մնում ենք ինչ-որ անհասկանալի, հստակ օրակարգեր չպարունակող և բազմաթիվ ռիսկեր ենթադրող ձևաչափի մեջ, կարծում եմ՝ դա սխալ է: Այն ռիսկերը, որն իր մեջ ունի այդ ձևաչափը, համարում եմ չհաշվարկված»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը:

Վերջինս այն կարծիքին է, որ Ադրբեջանն իր գործելաոճից չի հրաժարվելու, քանի որ Ալիևը բացահայտ շարունակում է հակահայկական հռետորաբանությունը. «Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվելու, ընդհակառակը՝ վերջին պատերազմում ձեռք բերված հաջողությունները ավելի են արձակել Ադրբեջանի «ձեռքերը»: Նա շարունակաբար նոր պայմաններ է առաջ քաշում, երբ փաստացի օկուպացրել է մեր պետության 41-45 քառակուսի կմ տարածք՝ ՀՀ վարչապետի գնահատմամբ: Ունենք գործընթացներ՝ միտված հարաբերությունների, Արցախյան հիմնահարցի կարգավորմանը, տարածաշրջանի ապաշրջափակմանը, բայց, այս ամենին զուգահեռ, Ադրբեջանի գործողությունները ոչ միայն ուղղված չեն տարածաշրջանի ապաշրջափակմանը, այլև այս գործընթացները փորձում է օգտագործել Հայաստանի իզոլացումը խորացնելու համար»,- նշեց ադրբեջանագետը՝ հավելելով, թե այն կարծիքը, երբ ընդառաջ գնանք Ադրբեջանի վարած նմանօրինակ քաղաքականությանը, կապահովենք կայունություն՝ ճիշտ չէ: 

Մեր զրուցակիցն ասաց, որ խաղաղության պահպանման համար պետք է հաշվի առնել, թե ինչ իրավիճակում ենք գտնվում այսօր, իսկ, ըստ Տաթևիկ Հայրապետյանի, մենք կրկին վերադարձանք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակին՝ շատ ավելի վատ մեկնարկային հիմքով:

«Հայաստանը չունի այն ռեսուրսը կամ հնարավորությունը նոր պատերազմի մեջ ներքաշվելու համար, բայց դիվանագիտությունը այն չէ, որ դու պետք է շարունակական զիջումների միջոցով զսպես հակառակորդիդ: Ադրբեջանական քաղաքականության հետևանքով վերջերս ունեցանք 3-րդ քաղաքացիական զոհը. սա ևս ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ուզում գնալ խաղաղության, ընդհակառակը՝ ստեղծում է մի այնպիսի իրավիճակ, որ  արցախցին իր տանը` իր հողում, անվտանգ չզգա իրեն, մի խոսքով՝ փորձում է հայաթափել Արցախը»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ նոր հարթակի ստեղծում։ Պաշտոնական Թբիլիսին արդեն հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել դրան՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ լարված հարաբերությունները։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ընթանում է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119–ն է. Սիրանուշ Սահակյան Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները Հայաստանի առաջին արբանյակի անունը հայտնի էԿառավարությունը բնակարանների և անհատական բնակելի տների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին Լոնդոնում Դումանյանը և կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչները քննարկել են կրթությանն առնչվող հարցե Տեսահոլովակի պրեմիերա. Իվետա Մուկուչյան՝ «Ես պատրաստ եմ» «Աղձք» պատմամշակութային արգելոց է ստեղծվում. Այստեղ է 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը Շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում. Վարդանյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին Մարիամ Ալեքսանյանի լուսանկարն օդանավակայանից «30 ծնող մտնում է ԲԴԽ-ի շենք. պահանջը կատարվեց». Կարին Տոնոյան Ձեր ներկայությամբ ծխե՞լ են մեքենայում․ կարդացե՛քԾնողները 10 րոպե ժամանակ տվեցին Գագիկ Ջհանգիրյանին Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից Ինչ տեսակետ ունի ՔՊ-ն արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության մտադրության մասին4 տարի ասֆա՞լտ ես քցել, հավաքի, տար հորդ տուն. հեռացի´ մեր հայրենիքից. զոհվածի հարազատ «Զարթնիր լաո, հանուն Արցախի». Ստեփանակերտում երթ և հանրահավաք կանցկացվի ԱՀԿ-ն ուսումնասիրում է, թե ինչու է էնդեմիկ երկրներին բնորոշ կապկածաղիկը այդ պետություններից դուրս տարածվում Ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայույմ բախվել են Honda Pilot և Opel ավտոմեքենաներըՊարոն վարչապետ, բա եկեք մեր դեմ կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան Բերման է ենթարկվել 49-ամյա Ռուզաննա Պ.-ն, որը հետախուզվում էր ծանր վիրավորանքի մեղադրանքով ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Բլինքեն «Մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց». Ագնեսա Խամոյան Չպիտի սպասենք, տեսնենք՝ բոթաս չկա, պայուսակ չկա, ծանրաձող չկա. վատնումը մենակ աննպատակ ծախսը չի Ոսկու գինն ընկնում է Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Բիշարյանը Փաշինյանի դատավորն ա. չի համարձակվի նրա հրամանը չկատարել. զոհվածի հարազատ Ավտոմեքենան Հարթավան-Քուչակ ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8մ սահել հարակից ձորակը և բռնկվել Գյումրիում տարեցներին ծեծելու գործով տուժողները փոխել են ցուցմունքները, մնացել են ոստիկանների ցուցմունքները. Փաստաբան Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հարավային Օսիայի Հանրապետություն Կարգադրիչներն «արա»-ով են խոսում զոհերի ծնողների հետ. գնում ենք ԲԴԽ` հերոսների ծնողներին պաշտպանելու Արշակունյաց պողոտայում բախվել են Volvo-ն ու Lexus-ը, ապա հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա 4 վիրավոր Հայտնի է, թե սահմանի որ հատվածում է տեղի ունեցել Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարը Լոս Անջելեսից Թագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել Դոլարը, եվրոն, ռուբլին արժեզրկվել են․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը». ՓաշինյանՄխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Կառավարության հերթական նիստըԸնդդիմությունը սեպտեմբերից խելոք կգնա ԱԺ, ոչ մեկը չի ուզում մանդատից զրկվել․ Էդմոն Մարուքյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համարՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման մասնակիցները գնում են ԲԴԽ՝ աջակցելու զոհվածների հարազատների պահանջին Հայ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Մի քանի մարզերում գազամատակարարումը կդադարեցվի «Կիևյան» կամրջից նետված տղամարդը ողջ է մնացել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
Ամենադիտված