«Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը». Փաշինյան Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. ՈՒՂԻՂ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համար ՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման մասնակիցները գնում են ԲԴԽ՝ աջակցելու զոհվածների հարազատների պահանջին Մի քանի մարզերում գազամատակարարումը կդադարեցվի «Կիևյան» կամրջից նետված տղամարդը ողջ է մնացել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին 24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջանում 

Մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:

Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ.Գասպարյանի կինը, 2010-2011 թվականներին պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ.Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը: Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ.Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում ևս Վ.Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանի` ՀՀ ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, ծառայությունից բխող որևէ պարտականություն չի կատարել, ինչի մասին տեղյակ լինելով` Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար:

Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ՀՀ ոստիկանության պետ ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ խմբով կազմել և օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը և կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը: Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի վատնումը, սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերով՝ 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Գասպարյանը, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, տիրապետել, օգտագործել և տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցագործությունների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրա իրական բնույթն ու հանցավոր ծագումը:

Մասնավորապես, Վ. Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաև բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2.477.884.177 ՀՀ դրամ:   

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու և դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը». ՓաշինյանՄխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. ՈՒՂԻՂԸնդդիմությունը սեպտեմբերից խելոք կգնա ԱԺ, ոչ մեկը չի ուզում մանդատից զրկվել․ Էդմոն Մարուքյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Աստղագուշակ՝ մայիսի 26-ի համարՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման մասնակիցները գնում են ԲԴԽ՝ աջակցելու զոհվածների հարազատների պահանջին Հայ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Մի քանի մարզերում գազամատակարարումը կդադարեցվի «Կիևյան» կամրջից նետված տղամարդը ողջ է մնացել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին 24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջանում «Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց 30 րոպե ուշանալու փաստը հերքել է» Մայիսի 26. Օրվա Խորհուրդ«Դաբրոյի» սպասելիս. Ով է ղեկավարում Սամվել Բաբայանին․ «Հրապարակ» Դավիթ Տոնոյանի հարազատներից առգրավված զենքերը հետ են վերադարձրել․ «Ժողովուրդ» Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ «Հրապարակ» Սոչիի պատգամավորի բարեգործությունը՝ հանուն ՌԴ և ՀՀ բարեկամության, իշխանություններն իրենց են վերագրել․ «Ժողովուրդ»Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ․ «Ժողովուրդ» Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. Լարված մթնոլորտ է․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին․ «Հրապարակ» Աշակերտներն էլ են «կանտրոլի» տա՞կ․ «Փաստ» Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ» Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել. «Հրապարակ» «Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ» Բնակչության աղքատացումը Բրիտանիայում խանութների գողության բում է առաջացրելՆարգիզին «Դոմոդեդովո» օդանավակայից արտաքսել են Ուզբեկստան Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ժամանակին քննադատում էր, այսօր խրախուսում է. Թագուհի Թովմասյան Յանա Ռուդկովսկայան և Պլյուշչենկոյի մյուս հրեշտակները խարդախության զոհ են դարձելԻշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա բողոքի ակցիաների օրակարգըՄեր մեջ սևեր և սպիտակներ բերողը հեռացվելու է, մեր մեջ բաժանում չի լինելու. Արամ Վարդևանյան Եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստը «Բժշկի դիմելու ժամանակն է». Բրիթնի Սփիրսի պարերն անհանգստացրել են երկրպագուներինՊրեմիերա. Իվետա Մուկուչյան` «Ես պատրաստ եմ» (տեսանյութ) Դատավորի քամահրական վերաբերմունքն անընդունելի է, դիմելու ենք ԲԴԽ և պահանջելու ենք դատն անցկացնել դռնբաց․ Կարին Տոնոյան Եթե ճգնաժամ չկա, հազարավոր ոստիկանների ետևում ինչո՞ւ ես թաքնվում. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին iPhone-ը փրկել է աղջկան բռնաբարությունիցՀարթավան-Քուչակ ավտոճանապարհին «Mercedes»-ը սահել է հարակից ձորակը և հրդեհվել Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը (տեսանյութ) Ազգը և ժողովուրդը չի մաշվում. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին Դիլարան կրքոտ լուսանկարներ է հրապարակելԻտալիան, Հունգարիան և Կիպրոսը բանակցություններ են պահանջում Ռուսաստանի հետՍյունիքում անվտանգության ապահովման հարցում ամենակարևորը ռուս սահմանապահների դերակատարումն է. մարզպետը` ՌԴ դեսպանին Երևանում Prado-ով վրաերթի են ենթարկել 23-ամյա աղջկա«Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը երեկոյան կերպարի համար Անահիտ Ավանեսյանը Ժնևում հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին Ի՞նչ տվեցին Հայաստանին պարծենկոտ պաշտոնյաների «լուրջ կապերը»Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել ՇվեյցարիայիցԱյս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է՝ վիրավորական ձևակերպմամբ. Սուրեն Սարգսյան
Ամենադիտված