Բռնաբարել, հետո գլխատել, թե գլխատել, հետո բռնաբարել, դա դեռ հարց է․ Կոնջորյանը ամբիոնից միացրեց «Շմայիսի» ձայնագրությունը
Video«Նախկին իշխանությունների ժամանակ ևս եղել է անընդունելի վարվելակերպ, երբ պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները թիրախավորվել են: Մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպես է նախկին իշխող խմբակցության պատգամավորը խոստանում բռնել, գլխատել ու բռնաբարել։ Դա դեռ հարց է՝ գլխատել, հետո բռնաբարել, թե՝ հակառակը». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում ասաց քպ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանը, որն ամբիոնց հեռախոսով միացրեց 6 տարվա ձայնագրություն, որում լսվում է՝ ինչպես է նախկինում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնում կտրել բոլոր նրանց գլուխները, ովքեր հանդգնել են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։