Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ Թաթոյան Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը» Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ) Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփում ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից 

Մուտք ենք գործում մարդկության համար բոլորովին այլ՝ քվանտային դարաշրջան. ՀՀ նախագահն առցանց մասնակցել է Ադա Լավլեյսի փառատոնին

Հայաստան

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Գերմանիայում անցկացվող Ադա Լավլեյսի (Ada Lovelace festival) փառատոնին, որն այս տարի անցկացվում է «Քվանտային աշխարհ» խորագրով, այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ մաթեմատիկոս Ադա Լավլեյսի անունը կրող փառատոնը յուրահատուկ հարթակ է տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր ներկայացուցիչների ու տեխնոլոգիաներով մեծապես հետաքրքրված անձանց համար և նպատակ ունի քննարկել տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտների վրա: Փառատոնին մասնակցում են Գերմանիայի կառավարության, տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է փոփոխվող աշխարհի մարտահրավերների և քվանտային քաղաքականության վերաբերյալ հարցերին:

«Այն, ինչի ականատեսը լինում ենք հիմա, ես անվանում եմ R-evolution, այսինքն՝ սրընթաց էվոլյուցիա: Մենք ապրելու ենք մշտական սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջանում, որտեղ քվանտային հաշվողականությունն ամբողջությամբ փոխելու է մեր կյանքը: Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր ներկա են համաժողովին, այդ ամենը լավ են գիտակցում»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ պետք է գիտակցել, որ ապրում ենք մի աշխարհում, որն ամբողջությամբ տարբեր է անգամ 30 տարի առաջվա աշխարհից: 

«Մեր հաղորդակցման ձևը, այն փաստը, որ բոլորն իրենց ձեռքում ունեն մի սարք, որն իր մեջ պարունակում է լայնածավալ տեղեկատվություն, այն, որ մարդիկ կարողանում են իրենց գաղափարներն արտահայտել սոցիալական մեդիայում, մեր առողջապահական համակարգի կառավարման ձևն ամբողջությամբ փոխել են մեր մոլորակը: Մոլորակն այժմ դարձել է ավելի փոքր, բազմամարդ, շատ արագ: Մեզնից յուրաքանչյուրը երկու կյանք է վարում: Մենք ունենք մեր նյութական կյանքը, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլընտրանքային կյանքը, որն անդադար մեզ հետ է: Այդ կյանքը բացարձակ քվանտային է այն իմաստով, որ ընթանում է լույսի արագությամբ, թույլ է տալիս ստանալ լայնածավալ տեղեկատվություն: Այդ կյանքը նաև ազդեցություն է ունենում մեր նյութական կյանքի վրա»,- ընդգծել է նա: 

Պատասխանելով քաղաքականության վրա տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցության մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքականությունը ևս փոխվում է.

«Երեսուն, հիսուն կամ հարյուր տարի առաջ դասական քաղաքականությունն իրականացվում էր խորհրդարանական, նախագահական կամ միապետական կառուցվածքով, միջազգային կառույցների միջոցով: Այսօր ամեն բան տարբեր է: Դու քվեարկում ես ոչ թե 5 տարին մեկ, այլ օրական առնվազն 5 անգամ Facebook-ի միջոցով: Փոխվել է ժողովրդավարությունը: Վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները դարձել են շատ անկանխատեսելի ու անկայուն: Մենք պետք է հասկանանք, որ մուտք ենք գործում մարդկության համար բոլորովին այլ մի դարաշրջան, որն ունի մեկ ձևակերպում՝ քվանտային»:

Նախագահ Սարգսյանի կարծիքով՝ ապագայում մարդիկ որոշումները կայացնելու են արհեստական բանականության օգնությամբ: 

«Համեմատելու համար՝ ինչ կարող է տեղի ունենալ, ես մի օրինակ կբերեմ մեր կյանքի տարբեր ոլորտներից: Օրինակ, վերցնենք շախմատը: Այն փայլուն խաղ է: Հպարտ եմ ասել, որ Հայաստանում ամեն երեխա դպրոցում առաջին դասարանից շախմատ է սովորում, քանի որ դա ֆանտաստիկ գործիք է՝ զարգացնելու տրամաբանությունը, կենտրոնացվածությունը, մտածելու կարգապահությունը: Այսօր շախմատը դարձել է ֆանտաստիկ տաղանդ ունեցող անհատի ու համակարգչի կոմբինացիա: Այսօր ոչ ոք չի կարող աշխարհի չեմպիոն դառնալ, եթե չի մարզվում համակարգչի միջոցով: Այսինքն, այն դարձել է հիանալի օգնական, որը կարողանում է վերլուծել բոլոր հնարավոր քայլերը: Վաղը գերհզոր համակարգիչը, արհեստական բանականության միջոցով, կարող է օգնել շախմատիստներին ճիշտ քայլեր անել: Սակայն ամեն դեպքում շախմատիստներն անհատներն են լինելու, քանի որ շախմատը միայն ճիշտ քայլ անելու մասին չէ. բոլորովին այլ է, երբ տեսնում ես դիմացդ նստածին, նաև ունենում ես անհատականությունների, բնավորությունների, գիտելիքի, մշակույթների, գուցե նաև՝ բարոյականության մենամարտ: Այսինքն, որոշում կայացնողը լինելու է մարդը, սակայն նրան կարող է աջակցել արհեստական բանականությունը: Նույնը լինելու է նաև քաղաքականության մեջ: Որոշումները կայացնելու են մարդիկ, սակայն նրանց օգնելու է արհեստական բանականությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամենադիտված