«Ուրիշի կյանքը հեշտ է թվում մեր աչքերում». Թամարա Գեւորգյան
ԺամանցԴերասանուհի Թամարա Գեւորգյանը իր ինստագրամյան էջում նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։
Հրապարակմանը կից նա գրել է.
«Ուրիշի կյանքը հեշտ է թվում մեր աչքերում: Առանց ապրելու որոշում ենք ճիշտն ու սխալը: Կարողանում ենք միանգամից բարձունքում հայտնվել, դառնալ լավ մարդ, բայց ... ուրիշի փոխարեն: Դա է մեր միակ սխալը. քննադատում ենք, իսկ, երբ մեկը համարձակվի խցկվել մեր կյանք` կհոշոտենք: Դե մերն ամենաբարդ կյանքն է, որ եղել է երբևէ.. Չէ՜ սիրելիս, բոլորն էլ դժվարությամբ են առաջ շարժվում, իսկ եթե չես ուզում մարդիկ խառնվեն քո կյանքին, ուրեմն ինքդ քեզ թույլ մի տուր օրդ լցնել ուրիշի ապրածով»: