Մադոննայի դուստրը` Paper-ի նոր համարի հերոսուհի (լուսանկարներ)
ФотографииԱմերիկացի երգչուհի Մադոննայի դուստրը՝ պարուհի և մոդել Լուրդես Լեոնը, դարձել է Paper նորաձեւության ամսագրի նոր համարի հերոսուհին։ 25-ամյա աստղի անկեղծ ֆոտոշարքի կադրերը հայտնվել են ամսագրի Instagram-յան էջում։
1990-ականների ոճով ֆոտոսեսիայի հեղինակն է լուսանկարիչ Ինդիանա Պիորեկը։ Լուրդսը տեսախցիկի առջեւ է հայտնվել վառ կարճ տոպերով, կիպ մինի զգեստներով ու կիսաշրջազգեստներով, բարձրակրունկ կոշիկներով ու ժանյակավոր ներքնազգեստով։
«Խոստումնալից ինժենյուն շահագրգռված է ոչ միայն նրանում, որ ցուցադրի իր արտաքինը: Տաղանդավոր արտիստը, ով շփման մեջ է իր մարմնի հետ, չի հրաժարվում երաժշտական կարիերայից: Բայց առայժմ նա կենտրոնացած է ինքն իրեն հավատարիմ մնալու և արտաքին ճնշումներից խուսափելու վրա»,- ասվում է Լեոնի մասին ամսագրի նյութում։
Նշվում է, որ Մադոննայի և ֆիթնեսի հրահանգիչ Կառլոս Լեոնի ավագ դուստրը բալետով և պարով է զբաղվում երեք տարեկանից։ Նա այժմ պրոֆեսիոնալ պարուսույց է, և Լուրդեսի հաճախորդների ցանկում են Adidas x Stella McCartney-ն և ինդի երաժիշտ Eartheater-ը:
Նա նաև Swarovski-ի նոր դեմքն է և մասնակցել է այնպիսի ապրանքանիշերի գովազդային արշավներին, ինչպիսիք են Marc Jacobs-ը, Mugler և Barragan-ը: