Չենք պատկերացրել, որ ԱԺ-ում կազմակերպված հանցագործություն կլինի. Սաղաթելյանի օգնականը մանրամասներ է պատմել աղմկահարույց միջադեպից
ՔաղաքականԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հարցաքննության է կանչվել նաեւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը: Նա լրագորղների հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ում դեպքի մանրամասներն ամբողջությամբ ներկայացրել են:
Նազարյանը նշեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում փորձում են այնպես անել, որ ընդդիմադիր պատգամավորների օգնականները լռեն ու հետ քաշվեն։
«ԱԱԾ-ում փորձում են հավասարության նշան դնել, իբրեւ թե երկկողմանի է խնդիրը: Բացարձակապես այդպես չէ, միջադեպը կազմակերպել են ՔՊ-ական պատգամավորները։ ԱԱԾ-ում փորձում են այնպես անել, որ հետ քաշվենք: Մինչեւ վերջ շարունակելու ենք: Հույս ունեմ, որ գործ կհարուցվի: Այսպիսի բան որեւէ իշխանության ժամանակ չի եղել, որ պատգամավորները խաբեությամբ տեղ կանչեն ԱԺ աշխատակիցներին ու հարձակվեն նրանց վրա»,-ասաց նա։
Նազարյանը շեշտեց՝ ծեծկռտուքից հետո ՔՊ-ական պատգամավորները խեղաթյուրել են իրականությունը, դեպքն անձնավորել, մասնավորեցրել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին, Տարոն Ղազարյանին ՔՊ-ական մի քանի պատգամավորներ հրավիրել էին ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի սենյակ եւ հարձակում գործել նրանց վրա։
Մանրամասները` տեսանյութում: