ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ Ուկրաինային Թբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄ Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) 

Սոչիի ոչ հայտարարության մեջ, ոչ բանավոր մասում «միջանցքի» մասին նույնիսկ որևէ ակնարկ չկա. քաղաքագետ

Հասարակություն

 Ադրբեջանը Սոչիի հանդիպումից հետո ևս դիմում է սահմանային սրացումների, հանդես գալիս վերջնագրերով, ժամկետ է ուզում, թե իրեն երբ պետք է տան «միջանցք», սակայն այդ մասին Սոչիի հայտարարության մեջ նույնիսկ որևէ ակնարկ չկա, չի էլ եղել բանավոր մասում: Այս մասին ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին․ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Անդրադառնալով Սոչիի հանդիպմանը՝ Մեհրաբյանը հիշեցրեց, որ այնտեղ ընդունվել է թվով երորրդ հետպատերազմական հայտարարություն: «Դա ֆիքսեց 4 փաթեթ կամ ենթափաթեթ այս գլոբալ խնդրում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, որը 30 տարի շարունակ չի հանգուցալուծվում: Նաև ֆիքսվեց, որ այդ 4 փաթեթները պետք է լուծում ստանան մեկը մյուսից առանձին»:

Նա նկատեց՝ սահմանազատման և սահմանագծման հարցում որոշվել է շարժվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: «Պարզ է, որ սա տարիներով տևող գործընթաց պետք է լինի, որովհետև դա տարածաշրջանում ամենաերկար սահմանն է»,-նշեց քաղաքագետը:

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցի լուծման համար ստեղծվել և գործում է  փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը, որում այդ հարցը պետք է լուծում ստանա: «Առաջնորդների բանավոր հայտարարությունից դա էր բխում»,-նկատեց նա:

Ըստ Մեհրաբյանի՝ երրորդ փաթեթը, հումանիտար հարցերն են, ռազմագերիների վերադարձը, վստահության կառուցման հարցերը: Մեհրաբյանը նկատել է՝ կողմերը բանակցությունները վարում են, բայց վստահության մինիմալ անհրաժեշտ մակարդակն ապահովված չէ: «Եվ այս հայտարարությամբ այս հարցերի լուծման մեխանիզմները մնում են անորոշ»,-ասաց նա:

Չորրորդ փաթեթը, ըստ նրա, բուն Արցախի հարցն է: Քաղաքագետը նկատել է վերջին հայտարարությունում դրան անդրադարձ ընդհանրապես չկա: Դրա լուծմանը կոչված է ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, սակայն դրան էլ անդրադարձ չկա:

«Սոչիից հետո, սակայն, պարզ դարձավ, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացում հանձնաժողովի ստեղծման հետ կապված նշմարվող գործընթաց չկա, խոսակցություն կա, բայց գործընթաց չկա: Իսկ Բաքուն իր հերթին գնում է սահմանային սրացումների, Սոչիից հետո կան զոհեր և վիրավորներ: Բաքուն սկսել է հանդես գալ վերջնագրերով, ժամկետ է ուզում, թե իրեն երբ պետք է տան միջանցք: Դրա մասին էլ այդ հայտարարության մեջ նույնիսկ որևէ ակնարկ չկա և չի էլ եղել բանավոր մասում»,-ասաց քաղաքագետը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ոչ մի մրցանակ չստացա»․ Սոս ՋանիբեկյանՍաղ բանակը Մելքոնյան Գագոն ա թալանել. քաղաքացի (տեսանյութ) ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ ՈւկրաինայինԹբիլիսիում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ․ կան տուժածներ ու ձերբակալվածներ Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինԱդրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացըԱդրբեջանական կողմը քանդել է Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄԴեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ 43-ամյա Փերիս Հիլթոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը (լուսանկար)Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա
Ամենադիտված