Լիբանանի պաղեստինյան ճամբարներից մեկում պայթյուն է որոտացել. 10-ից ավելի մարդ է տուժել
ԱշխարհԼիբանանում՝ նավահանգստային քաղաքներից մեկի պաղեստինյան ճամբարում, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է 10-ից ավելի մարդ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ պայթյունը որոտացել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող զենքի պահեստից: Սկսվել է հետաքննություն, զոհերի մասին տվյալները ճշտվում են: