Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Ճամբարակի հրշեջ-փրկարարները
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքից դեպի Գոշավանք տանող ճանապարհահատվածի՝ Ներքին Ճամբարակի հատվածում, բախվել են УАЗ և ՎԱԶ-21014 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 3 հոգու, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Ճամբարակի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: