«Արդեն ճշտել եմ՝ Մարությանը ՔՊ անդամ է, թե ոչ». Վահագն Ալեքսանյան
ՔաղաքականԱյս օրերին նորից քննարկման մեծ ալիք ստացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ՔՊ անդամ լինել-չլինելու հարցը, ՔՊ պատգամավորների հետ վատ հարաբերություններ ունենալը և հնարավոր հրաժարականի դիմում գրելը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել էր այս թեմաներին՝ դրանք վերագրելով զուտ բամբասանքներ: Իսկ ՔՊ անդամ լինել-չլինելու հարցը, նա խնդրել էր պարզաբանել հենց թիմի անդամներից:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանի հետ, որը րոպեներ առաջ մեր գործընկերներից մեկին ասել էր, թե տեղեկություն չունի Հայկ Մարությանի՝ թիմի անդամ լինել կամ չլինելուց:
Փորձեցինք պարզել, արդյոք արդեն որևէ ինֆորմացիայի տիրապետում է, նա պատասխանեց. «Արդեն ճշտել եմ՝ Մարությանը ՔՊ անդամ է, թե ոչ: Քիչ հետո հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքապետի հրաժարականի դիմում գրելուն, նրա խոսնակը՝ Հակոբ Կարեպետյանն անդրադարձել է տարածված լուրերին՝ ընդգծելով, որ դրանք կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:
Զվարթ Պետրոսյան