Երևանում 21-ամյա երիտասարդը մոպեդով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնին. վերջինս հոսպիտալացվել է
Արտակարգ ՊատահարՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 19:00 –ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Ղ.-ն իր վարած մոպեդով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Ռաիսա Օ.-ին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: