Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են ելույթները «Աբու Դաբի մաստերս»-ում
SocietyՀայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները «Աբու Դաբի մաստերս»-ում, խաղարկված 6 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Հարությունյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են 3-ական միավոր: Առաջատարը 5 միավորով Ուկրաինայի ներկայացուցիչ Պավել Էլյանովն է:
Աբու Դաբիի մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի այսօր՝ դեկտեմբերի 14-ին: