Ինչ է անհրաժեշտ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն արագացնելու համար Զրուցել եմ Արայիկ Հարությունյանի հետ․ կոչ եմ անում ուժը կորցրած ճանաչել աղետալի որոշումը. Թովմասյան 23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզվողը հայտնաբերվել է Արցախի հարցում վերջին աղետալի զարգացումներից հետո կարելի է միայն ենթադրել, թե ինչ նոր զիջումների է գնալիւ Նիկոլը․ Աշոտյան «Թուրք ես դու». դատական նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը «Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրություն» շարժմանն աջակցելու պատճառով Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի. Ստեփան Դանիելյան Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ հնարավորություն ունեն նահանջելու․ Իշխան Սաղաթելյան Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ 

Տարածաշրջանի շուրջ առևտուրը տեղի է ունենում բացառապես մեր երկրի հաշվին և առանց մեզ. Զաքարյան

Բլոգոսֆերա

Մենք ոչ միայն կորցրել ենք կենսական տարածքներ և երիտասարդ, հրաշալի սերնդի մի սերուցքը, այլ մեր պետականության զարգացման բոլոր հեռանկարներում կապվել են մեր երկրի ձեռքերն ու ոտքերը: ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի վերլուծությունը 3+3 ձևաչափի մասին ներկայացնում ենք ստորև. 

«Հարավային կովկասում՝ անվտանգության և համագործակցության 3+3 (Հայաստան, Վրաստան Ադրբեջան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ձևաչափի ստեղծման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1990 ականներին՝ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի կողմից: Հետագայում, 2003թ., տարածաշրջանային այցի ընթացքում, Երևանում, այդ գաղափարը հնչեցրել է նաև Իրանի արտգործնախարար Քյամալ Խարազին: Այն ժամանակ, “3+3” ձևաչափն անվանում էին նաև “Մեծ Կովկասի” ստեղծման գաղափար:

Դժվար չէ ենթադրել, որ “3+3” ձևաչափում Կովկասի երկրների աշխարհագրական հարևանությունը, անվտանգության և այլ բնույթի համագործակցությամբ՝ շատ հարցերում Հարավային Կովկասից դուրս էին թողնելու հավաքական Արևմուտքին: Այն հատկապես ուղղվելու է ՆԱՏՕ-ի, ԵՄ- արևելյան գործընկերության, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցության նվազեցմանը: Բացի այդ, այս ձևաչափը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ, որի գլխավոր խնդիրն է լիարժեք վերահսկողություն սահմանել Արևելքն Արևմուտքի, և Հյուսիսը Հարավի հետ կապող բոլոր տիպի հաղորդակցությունների վրա:
Որքան էլ, որ “3+3”-ի մասնակից պետություները փորձեն համաձայնություններ գտնել միմյանց մեջ, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրն ունի Արևմուտքից կախվածության իր աստիճանը, և հնարավոր չի լինելու այդ հարթակը լիարժեք ծառայեցնել իր նպատակին: Վրաստանն արդեն իսկ հնչեցրել է (Զուրաբ Աբաշիձե) իր մասնակցության անհնարինության մասին, ի նկատի ունենալով չլուծված հակամարտությունները:

Մեր կապիտուլյանտը՝ ի նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և Արցախյան չլուծված հակամարտությունը, նշել է, որ Հայաստանի մասնակցությունը հնարավոր է, պայմանով, որ “3+3”-ում չքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք քննարկվում են այլ ձևաչափերում: Ալիևը, բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության էջը փակված է, և իրենք գնում են Հրավային Կովկասում համագործակցության և խաղաղության նոր էջ բացելուն: Սակայն, միևնույն ժամանակ, նույն Ադրբեջանը, իր նավթային և գազային խողովակներով լիովին կախված է Արևմուտքից և Թուրքիայից: Իրանին անհրաժեշտ է, որպեսզի իր հյուսիսային սահմաններին որևէ կերպ հնարավոր չլինեն ԱՄՆ-ի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի ներկայության հավանականությունը: Ռուսաստանը, որը նախկինում չէր ողջունել “3+3”-ը, այսօր շահագրգիռ է, որպեսզի գոնե Հարավային Կովկասում լինի հանդարտություն և կայունություն: Իսկ Թուրքիան` “3+3”-ը դիտարկում է, որպես «Մեծ Թուրանի» երազած գաղափարի իրականացման հնարավորություն:

Չնայած նրան, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էլ միմյանց նկատմամբ ունեն մնայուն հակասություններ կամ առնվազն ակնհայտ մրցակցություն, այնուամենայնվի եթե նույնիսկ “3+3” կամ “3+2” ձևաչափը կազմավորվի, այն երկար համատեղել չի կարող: Ելնելով ռեգիոնալ անվտանգության ռազմավարական և տարամիտվող շահերից, ձևաչափը շատ արագ կարող է վերածվել “2+2+1+/-1”
հարաբերակցության:

Այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան + Թուրքիա-Ադրբեջան + Իրան+/-Վրաստան: Իսկ այս պարագայում դժվար է լինելու կոնսենսուսի գալը, ինչը և ազդելու է ձևաչափի էֆեկտիվության վրա:

Հավանական է նաև այն տարբերակը, որ Արևմուտքը կոշտ ճնշումներ սկսի գործադրել Թուրքիայի վրա, ինչպես նաև Վրաստանի վրա ունեցած իր ազդեցությամբ պարբերաբար խոչընդոտի ձևաչափի գործունեությանը: Այդ դեպքում “3+3”-ը կարող է վերածվել “3-3”-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան:

Ակնհայտ է նաև, որ այսօր “3+3” ձևաչափի գործարկման հարցը կրկին օրակարգ է բերվել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որի հետևանքով փոխվել են Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունն ու կոմունիկացիաների վերահսկողությունը: Պատահական չէ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ևս խիստ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար և վերջինս շարունակ պարտադրում է այդ անթույլատրելի օրակարգը: Այս պարագայում Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, անկախ “3+3”-ի հետագա ճակատագրից, Հարավային Կովկասում ձեռք են բերում լուրջ առավելություն:

Հաշվի առնելով նաև վերջերս ակտիվացած թուրք-ադրբեջանական, ինչպես նաև պակիստանյան համատեղ զորավարժությունները (Բաքվի հռչակագիր) կարելի է ենթադրել, որ Հարավային Կովկասի համար պայքարն առաջիկայում կարող է վերածվել կոշտ քաշքշուկի, ինչն էլ ավելի է սրելու առանց այդ էլ դարերով չկարգավորվող հակասություններն ու մրցակցությունը:

Առավել քան վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, առաջիկա տարիներին փորձելու են պայմաններ ստեղծել Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերման համար, որում ձգտելու են ստանալ նաև Արևմուտքի աջակցությունը: Միայն այդ պայմանով Արևմուտքը կարող է համաձայնվել, նույնիսկ ինչ որ կերպ աջակցել ձևաչափի կայացմանը:

Սակայն, արդյո՞ք Արևմուտքը, կամ Ռուսաստանն ու Իրանը մինչև վերջ վստահում են Թուրքիային: Իսկ գուցե սա գլոբալ խաղացողների աշխարհաքաղաքական ժամանակավոր «զբաղմո՞ւնք» է, որը փորձելու է որոշ ժամանակ աչք փակել առկա հակասությունների վրա և արտաքուստ համագործակցության պատկեր ստանալ:

Իսկ ի՞նչ ենք անելու մենք Արցախի չլուծված հակամարտության, Հայոց Ցեղասպանության ճանաչման, անվտանգային ամուր երաշխիքների և ինքնուրույն միաջազգային քաղաքականության հարցերում՝ դեռևս անհայտ է:

Կապիտուլյանտների հասցրած վնասը չի չափվում միայն նրանով, ինչ տեսնում ենք այսօր: Մենք ոչ միայն կորցրել ենք կենսական տարածքներ և երիտասարդ, հրաշալի սերնդի մի սերուցքը, այլ մեր պետականության զարգացման բոլոր հեռանկարներում կապվել են մեր երկրի ձեռքերն ու ոտքերը: Եվ տարածաշրջանի շուրջ առևտուրը տեղի է ունենում բացառապես մեր երկրի հաշվին և առանց մեզ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՆԱՏՕ-ն միջուկային զենք չի տեղակայի երկրում. Ֆինլանդիայի վարչապետ Ինչ է անհրաժեշտ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն արագացնելու համարԶրուցել եմ Արայիկ Հարությունյանի հետ․ կոչ եմ անում ուժը կորցրած ճանաչել աղետալի որոշումը. Թովմասյան 23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզվողը հայտնաբերվել է Արցախի հարցում վերջին աղետալի զարգացումներից հետո կարելի է միայն ենթադրել, թե ինչ նոր զիջումների է գնալիւ Նիկոլը․ Աշոտյան«Թուրք ես դու». դատական նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը ԱՄՆ գործողությունները կարող են հանգեցնել Իրանի հետ «կործանարար պատերազմի»․ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարՄենք «այո» չենք ասի Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Էրդողան«Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրություն» շարժմանն աջակցելու պատճառով Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի. Ստեփան Դանիելյան Ինչ որոշումներ են ընդունվել այսօրվա կառավարության նիստումԱրցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ հնարավորություն ունեն նահանջելու․ Իշխան Սաղաթելյան Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետԱկցիայի ժամանակ քաղաքացին իջավ ավտոմեքենայից եւ միացավ ցուցարարներին ՀՀ-ի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել, դրա արդյունքում սկսել բանակցություններ. ԱԽ քարտուղար Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացըԻնչու՞ էր Արծվիկ Մինասյանը գրեթե երկամսյա ընդմիջումից հետո եկել խորհրդարան Ռուսաստանը մեղադրել է ուկրաինական զորքին թորման գործարանը գնդակոծելու մեջ«Ռուսաստանը մոտ 400 հազար տոննա հացահատիկ է գողացել Ուկրաինայի գրաված շրջաններից». Գերագույն ՌադաԱրմինկայի լուսանկարը լողավազանիցԿներկայացնեմ Պենտագոնի ֆինանսական աջակցությամբ Ադրբեջանում կենսաբանական լաբորատորիաների ապացույցներ Ազովի գնդի հրամանատարի տեղակալ Կալինան հանձնվել էՔաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Ծախսվել 5.6 մլրդ դրամ, իրականացվել՝ 229 ծրագիր. Փաշինյանը կարդում է, թե որտեղ ինչ է արվել ԱՄՆ նախագահը խոսել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու մասինԿբարձրանան ՍԴ դատավորների աշխատավարձերը. սա շատ կարևոր որոշում է. Փաշինյան Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կտրամադրվի․ որոշում Ցուցարարները գունավոր ծուխ բաց թողեցին Տերյան-Կորյուն խաչմերուկում Ջորջ Բուշը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, բայց նրան շփոթել է Իրաքի հետՄոլորվե´լ եք, չգիտեք` ինչի համար եք դուրս եկել փողոց. Արփի Դավոյանը` ընդդիմադիրներին Բաքուն անկլավների հարցում հիմք չի ներկայացրել, խաղաղության օրակարգը միակողմանի չի կարող լինել Վարչապետը ՀԱՊԿ-ին չի դիմել ընդդիմության ցույցերը ճնշելու համար, ապավինում է ժողովրդին. ԱԽՔ Գլուխներդ պատի´ն կտաք, թե ոստիկանի վրա մատ թափ կտաք. միակ պարալիզացված բանը ձեր թալանն է լինելու ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ն սերտորեն համագործակցում է ՌԴ-ի հետ կենսաանվտանգության ոլորտումՄարտակերտում կազմակերպվել է հավաք՝ հաջակցություն Հայաստանում ընթացող «Դիմադրություն» շարժմանՈւկրաինայի ավելի քան 200 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից Քաշքշոց, բախումներ․ ոստիկանների ուժի կիրառման ժամանակ քաղաքացու ինքնազգացողություն է վատացել Ցինիկ դեմքի արտահայտությամբ ոստիկան եկավ, ով երեկ վնասում էր ակտիվիստին. սրիկա էԻնձ շատ են հարցնում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին Խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել (ուղիղ)Որսի գնացած տղամարդկանց վեճն ավարտվել էր կրակոցներով․ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվելԿառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս 1 հարց գաղտնի է Արտարժույթների փոխարժեքներն այսօր Քաղաքացիները ոստիկաններին թույլ չեն տալիս դրոշ ծածանող տղային բերման ենթարկել Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ 32-ամյա աշխատակիցը․ նա նետվել է 6-րդ հարկից Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում․ Տիգրան Աբրահամյան Եթե ուզում եք` փակենք, բայց մեքենա էլ չկա, քաղաքը կաթվածահար ա. Սաղաթելյանը՝ ակտիվիստներինԻնքնասպանության համար թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տանելիս հայրը վթարի է ենթարկվել
Ամենադիտված