Կյանքը ցույց կտա՝ ո՞վ թռավ էս պայքարից. պատրաստվում ենք համազգային փողոցային դիմադրության. Իշխան Սաղաթելյան
ՀասարակությունԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում, որ «Հայաստան» դաշինքը պետք է դուրս գա փողոցային պայքարի։
«Այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միայն համազգային դիմադրություն ձևավորելով, համաժողովրդական ընդվզում սկսելով։ Որքան շուտ հասնենք դրան, այդքան շուտ դուրս կգա երկիրը այս վիճակից: Չենք համակերպվելու ստեղծված իրավիճակի, պարտության, կորստների ու նոր զիջումների հետ։ Կարծում եմ՝ հնարավոր է դուրս գալ այս վիճակից»,- նշեց պատգամավորը։
Վերջինս նշեց, որ թեև չունեն կազմակերպվածության այն մակարդակը, որ անցնեն փողոցային լայնածավալ աշխատանքներին, այնուամենայնիվ, ընդգծեց, որ մեկ անգամ պետք է դուրս գալ փողոց և վերջնական։
«Շատ ավելի կազմակերպված պետք է դուրս գանք, որ ժողովրդին չտանենք հիասթափության։ Այսօր մենք ունենք խնդիր փողոցային պայքարը լայնածավալ կազմակերպելու, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Ակտիվ քննարկումներ կան արտախորհրդարանական ուժերի, քաղաքական, հասարականական գործիչների, անհատների հետ։ Կա դիմադրության գրանցման պրոցեսը, մարզերում մեծ թվով քաղաքացիներ գրանցվել են։ Նրանց հետ անհատական և խմբերով աշխատանք ենք սկսել։ Այն հինգ տոկոսը, որ օրը լինի, այս իշխանությունը մեկ օր ավելի չի մնա իշխանության: Կյանքը ու ժամանակը ցույց կտա՝ ո՞վ համակերպվեց, ո՞վ ընդունեց էս վիճակը, ո՞վ նահանջեց, ո՞վ թռավ էս պայքարից, այս ամենին կարծ ժամանակ հետո ականատես կլինեք»,- ընդծեց Իշխան Սաղաթելյանը։