Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ) Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմ Հայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ Ադոնց Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» «Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն Թորոսյան Բոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ Իրանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ 

«Ադրբեջանն ասում է՝ հրաժարվե՛ք Ցեղասպանությունից և Արցախից, մենք ձեզ կոնֆետներ կտանք»

Քաղաքական

Ցանկացած հանդիպում գերադասելի է, քան փոխհրաձգությունը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

Նա նշեց, որ հանդիպմանը Ալիևը հանդես եկավ կրկին նախապայմաններով՝ ներկայացնելով իր հեռանկարային նպատակները. «Ալիևի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությունը իրականությանը շատ մոտ է և նա, փաստորեն, իր հեռանկարային ծրագրերն է ներկայացրել երեկ: Ադրբեջանը առանց թաքցնելու իր նախապայմաններն է առաջ քաշում և այդպես էլ շարունակելու է, մենք էլ պետք է մեր շահերը պաշտպանենք, որը իրենից պահանջում է արժանապատվութուն և հարաբերությունների սերտացում մեր եղբայրական երկրների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի, այլ տարբերակ չունենք»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ ամեն պարագայում հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն:

Անդրադառնալով Ալիևի՝ Լաչինում ադրբեջանական մաքսակետերի տեղակայմանը և «Զանգեզուրի միջանցքի» բացման հայտարարությանը, նախարարը նշեց, որ դա ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական ահաբեկչություն և շանտաժ. «Ցանկացած ադրբեջանական մաքսակետ բերելու է Արցախի ոչնչացմանը, պատերազմի, կոտորածի կամ հայաթափմանը: Միջանցք ասվածը նշանակում է Հայաստանի մասնատում, սա է ուզում Ալիևը, որն անընդունելի է»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությանը, մեր զրուցակիցն ասաց, որ դրա անվտանգ և ոչ անվտանգ լինելուց պետք է խոսել այն ժամանակ, երբ պարզ կլինի այդ երկաթուղու հիմնական գործառույթն ու նպատակը. «Նախ պետք է հասկանալ, թե ինչի դիմաց է այդ ամենն արվում, թե ինչ գնով. եթե այդ երկաթուղին տնտեսական առումով է, ապա նորմալ է, որ շահագործվի, սակայն եթե Ադրբեջանը պետք է ասի, որ այդ երկաթգիծը իրենցն է, և ծառայելու է որպես միջանցք, իհարկե, դա անընդունելի է»,-շեշտեց նա:

Խոսելով հայ-թուրքական հնարավոր բարիդրացիական հարաբերություններից և Թուրքիայի հետ երկխոսություն ունենալու նպատակով հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակելուց՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ ով էլ, որ լինի այդ ներկայացուցիչը պետք է լինի պրոֆեսիոնալ և հայրենասեր, ուրիշ ոչ մի չափանիշ չկա. «Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը շատ բարդ է, եթե ոչ անհնարին, որովհետև իրենք նախապայմաններ են դնում, ասում են՝ Արցախը ճանաչե՛ք Ադրբեջանի մաս, հրաժարվե՛ք Ցեղասպանությունից, այսինքն՝ պայմանը սա է, ես էլ ձեզ ապրանք ու կոնֆետներ կտամ, առևտուր կանենք... պետք է վերջապես հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում»,- եզրափակեց նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նշենք, որ այդ հանդիպման շրջանակներում Իլհամ Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքից» և նշել, որ այն պետք է գործի Լաչինի միջանցքի նման, հակառակ դեպքում՝ Լաչինում ևս կտեղակայվեն ադրբեջանական անցակետեր.

«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ուշ հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ և հայտնել, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։
 
Զվարթ Պետրոսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն
Ամենադիտված