«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Նարեկ Սամսոնյանին
ԲլոգոսֆերաՔիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Արեգնազ Մանուկյանի, Անդրանիկ Թեւանյանի հետ այցելեցինք ՁՊՎ-ում պահվող Նարեկ Սամսոնյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Նարեկը լավ էր, ուժեղ, անկոտրում»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իր տան բակից բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով ավելի ուշ ձերբակալվել է: «Նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր հանցագործության համար»,-իր էջում գրել էր Սամսոնյանի պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։