Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Տնային աշխատանքը այստեղ պետք է անենք՝ Ստեփանակերտում և Երևանում, ոչ թե Բրյուսելում․ Թևան Պողոսյան

Քաղաքական

Ի՞նչ պետք է տար Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը Հայաստանին, եթե վերջինս որևէ բան չի արել, որպեսզի թղթի վրա գրվածները կյանքի կոչվեին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ պետք է կարողանանք գնահատել՝ այն ինչ գրված է կյանքի կոչվելո՞ւ է, թե ոչ։

«Դեռ ոչինչ չի տվել հանդիպումը և այդպես էլ կարող է մնալ, եթե որևէ գործողություն չանենք։ Այդ գործողություններն անելիս պետք է չմոռանանք, որ միայնակ չենք և մեր թշնամիները մեր դեմ են աշխատում, հնարավոր է՝ այդ փաստաթղթերն օրակարգային իմաստով ավելի շատ իրենք օգտագործեն։ Ամբողջ հանդիպման իմաստը միտված էր առևտրային, ճանապարհային օրակարգերին, որոնք այսօրվա դրությամբ թուրք-ադրբեջանական օրակարգից են, քան հայկական շահերից։ Հերթական ձևով ամրագրումներ արեցինք, որ ապագայում եվրոպական միության կողմից էլ օգտագործվելու է իրենց տնտեսական շահերն առաջ տանելու համար։ Դժվար է կանխատեսել՝ արդյոք այդ թուղթը որևէ բան տալու է մեզ, թե՞ ոչ, եթե, իհարկե, բոլորս չվերածվենք մեկ բռունցքի և աշխատենք հանուն մեր հայական շահերը առաջ տանելու, ինչը հավատ չի ներշնչում այսօրվա իշխանությունների օրոք»,- նշեց նա։ 

Նրա խոսքով՝ դատելով Ալիևի խոսքերից կարող ենք նկատել, որ նա ինչպես Արցախն է համարում ադրբեջանական, այնպես էլ Սյունիքը և մյուս մասերը. «Ալիևն այսօր էլ հարցազրույցում ասել է՝ Արցախյան հարց այլևս չկա, կարգավիճակի խնդիր չկա, Հայաստանն էլ պետք է ենթարկվի բոլոր պահանջներին, որոնք իրենք դրել են՝ ստորագրի խաղաղության պայմանգիր և ապրի ինչպես հարևաններ։ Նրա խոսքերից կարելի է հասկանալ, որ ասում է՝ Արցախն էլ է իմը, Զանգեզուրն էլ, Սևանն էլ են վերցնելու, Երևան էլ են գալու։ Իրենք ունեն հեռահար ծրագրեր, որոնք փորձում են անել։ Թե ինչ է Ալիևը մտածում՝ ուղղակի պետք է լսել նրան․ ի տարբերություն այլ թշնամիների՝ նա ամենաազնիվն է։ Այդ իմաստով հայ ազգից գաղտնիք չի պահում, ասում է՝ ինչ է մտածում և ինչ է անելու։ Այլ հարց է, թե ինչ են ասում և անում  մեր իշխանութունները․ հանդիպումից 5 րոպե առաջ ֆեյսբուքում բացատրություններ ներկայացնելու փոխարեն ցանկացած հանդիպումից առաջ պետք է հասկանալ՝ ինչ գործողություններ անել, որ թշնամին ոնց ուզենա էդպես չմեկնաբանի։ Դրա համար գործողությունները պետք է անել տանը, ոչ թե Բրյուսելում։ Մեր տնային աշխատանքը այստեղ պետք է անենք՝ Ստեփանակերտում և Երևանում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է երկաթգծի շահագործմանը և դրա հնարավոր կյանքի կոչվելու դեպքում՝ անվտանգության երաշխիքներին, ապա Պողոսյանը նկատեց. «Երկաթգծի նախագիծը պատկերացնելու համար պետք է հասկանանք՝ ինչ կա իրականության մեջ։ Երկաթգծի մեծ մասը չկա։ Ադրբեջանի տրանսպորտի նախարարն ասել է, որ կառուցումը կավարտեն 2023 թվականին։ Անվտանգության երաշխիքներ, բնականաբար, ոչ ոք չի կարող տալ, որովհետև լավագույն օրինակն է հիշել երկրաշարժից հետո, երբ Հայաստան ապրանքներ էր գալիս ամեն ինչ վերահսկվում էր Մոսկվայի կողմից, բայց արդյոք ապրանքներն անվտա՞նգ էին գալիս, իսկ հիմա ո՞վ է երաշխավորելու։ Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանը երաշխավոր է լինելու հայկական բեռներին։ Հակված եմ մտածել՝ չկա երաշխիք և երբեք էլ չի լինելու։ Ադրբեջանը ցանկացած տեղ օգտագործելու է նույն մոտեցումը, ամեն բան դիտարկում է առևտրի տիրույթում․ քարտեզներ է պետք, այսքան գերիներ կտանք, սա է պետք, սա կտանք․․․»,- նշեց Թևան Պողոսյանը՝ եզրափակելով, որ այն, ինչ կապված է Ադրբեջանի հետ երաշխիք չունի։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրել
Ամենադիտված