Փաշինյանը հանդիպել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ
VideoԲրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին` ԵՄ-ում նախագահության շրջանում ՀՀ-ԵՄ սերտ համագործակցությանը նպաստելու և համատեղ ծրագրերն արդյունավետ առաջ մղելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու գործընկերությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Սլովենիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսության: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և շեշտել, որ դրանք կրելու են հետևողական ու հաստատակամ բնույթ: