Մենք հաղթանակած զինվոր ենք եղել, 700 տարի հետո առաջին անգամ հաղթել ենք մեր դարավոր թշնամուն. Սասուն Միքայելյան
Դեկտեմբերի 14-ին ԵԿՄ Սիսիանի տարածքային բաժանմունքում անցկացվեց նիստ ԵԿՄ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ:
Քննարկվեցին այս պահին սահմաններում տիրող իրավիճակի եւ սահմաններում ԵԿՄ անդամների մարտական հերթապահությունն անցկացնելու մասին, խոսվեց բաժանմունքի վերանորոգման, ԵԿՄ անդամների համալրման, «Պատանի երկրապահ» ակումբի կարեւորության եւ պատանիների ներգրավման մասին: Հնչեցին հարց ու պատասխաններ, քննարկվեցին ընթացիկ հարցեր:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը խիստ կարեւորություն տալով քննարկվող հարցերին հրահանգեց միշտ զգոն լինել, պատրաստ եւ համախմբված:
«Մենք հաղթանակած զինվոր ենք եղել, ջահել` 29-30 տարեկան տղերք ենք եղել, պատերազմ ենք հաղթել, 700 տարի հետո առաջին անգամ հաղթել ենք մեր դարավոր թշնամուն»,-ասել է Սասուն Միքայելյանը:
Նիստի ժամանակ բաժանմունքի անդամ, փոխգնդապետ Արթուր Աթանեսյանը առաջարկեց որպես սահմանամերձ գոտի կազմել օրինակելի ստորաբաժանում, որը կկարողանա կատարել հատուկ առաջադրանքներ, ինչը ողջունելի ընդունվեց ներկաների կողմից:
Նիստի ավարտին ներկաները եւս մեկ անգամ փաստեցին, որ երկրապահը հավատարիմ երդմանը, հավատարիմ Հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարներին ծառայել եւ ծառայելու է հանուն հայրենիքի:
Մանրամասները` տեսանյութում: