Գրեթե 400 միգրանտների 40 տարով արգելվել է մուտք գործել Ռուսաստան
WorldՄոսկվայում գրեթե 400 միգրանտների 40 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան՝ կռիվների և այլ խախտումների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին։
«Մոսկվայում վարչական միջոցներ են ձեռնարկվել նման միջոցառումների մասնակցած մոտ 400 մարդու նկատմամբ։ Որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնությունում նրանց գտնվելու անցանկալիության մասին, նրանց արտաքսել են, իսկ նրանց մուտքը Ռուսաստան փակվել է 40 տարով։ Նրանք գործնականում չեն մտնի Ռուսաստանի Դաշնություն»,- ասել են ՌԴ ՆԳՆ-ից։