Ուշքի եկեք, մի մարդ ձեզ իր հետ դժոխք է քարշ տալիս. Գեղամ Նազարյան
ԲլոգոսֆերաԱժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«ՔՊ ական պատգամավորներ, կառավարության անդամներ, ԱԱԾ, Ոստիկանություն ձեր մեջ մի մարդ չկա՞, որ գերագույն գլխավոր մեղավորին ասի՝ ՍՏՕՊ։ Կանգ առեք, հերիք է։
Վանաձորի քաղաքապետին առևանգելով, ձերբակալելով, կալանավորելով Ալիևի հետ բանակցություններում ձեր դիրքերը չեք ուժեղացնի, մենք էլ վախից ձեր հանցանքներին փակ աչքերով չենք նայի։
Նարեկներին՝ Նարեկ Սամսոնյանի ու Նարեկ Մանթաշյանին, որ կալանավորում եք ի՞նչ խնդիր եք լուծում։ Վարդենիսի ընտրություններում հաղթած թեկնածուին ճնշելով սահմաններն եք ամրացնո՞ւմ։ Ուշքի եկեք։ Ներողամտության տեղ թողեք։
Մի մարդ ձեզ իր հետ դժոխք է քարշ տալիս։ Այդքան հեշտությամբ մի հանձնվեք»։