ԱԺ-ում մեկնարկել է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
ՏեսանյութերԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում ներառված է 13 հարց:
Նիստի օրակարգում են «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը և մի շարք այլ հարցեր: