Կվճարվեն Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձներն ու նպաստները
ՀասարակությունԿառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ է արել նախկինում ընդունած որոշումներից մեկում և 237,862.4 հազար դրամ հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Աս մասին հայտարարվեց դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում:
Արդյունքում, կվճարվեն «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձներն ու 18 աշխատակցի չվճարված նպաստները: